ԱԽ քարտուղարը Եվրախորհրդարանի ներկայացուցչի հետ քննարկել է տարածաշրջանային անվտանգային իրավիճակին առնչվող հարցեր
11:39 - 14 հոկտեմբերի, 2023

ԱԽ քարտուղարը Եվրախորհրդարանի ներկայացուցչի հետ քննարկել է տարածաշրջանային անվտանգային իրավիճակին առնչվող հարցեր

ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Եվրախորհրդարանի անդամ, Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի պատվիրակության անդամ Վիոլա ֆոն Կրամոն-Տրաուբադելին:

ԱԽ քարտուղարը ողջունել է Վիոլա ֆոն Կրամոն-Տրաուբադելի գլխավորած պատվիրակության այցը Հայաստան և կարևորել նման փոխայցելություններն ինչպես ՀՀ-ԵՄ, այնպես էլ ՀՀ-ԵՄ առանձին անդամ պետությունների հարաբերությունների զարգացման և առավել խորացման համատեքստում:

Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային անվտանգային իրավիճակին առնչվող հարցեր, ինչի համատեքստում ԱԽ քարտուղարը ներկայացրել է մեր տարածաշրջանում տևական խաղաղություն հաստատելուն միտված Հայաստանի մոտեցումներն ու տեսակետները:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել