Բռնցքամարտիկ Ռուդոլֆ Գարբոյանը դարձավ Եվրոպայի գավաթի արծաթե մեդալակիր |armenpress.am|
19:58 - 14 հոկտեմբերի, 2023

Բռնցքամարտիկ Ռուդոլֆ Գարբոյանը դարձավ Եվրոպայի գավաթի արծաթե մեդալակիր |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի բռնցքամարտի հավաքականի անդամ Ռուդոլֆ Գարբոյանը դարձավ Եվրոպայի գավաթի խաղարկության արծաթե մեդալակիր:

Չեռնոգորիայի Բուդվա քաղաքում ընթացող Եվրոպայի գավաթի անդրանիկ խաղարկության 51 կգ քաշային կարգի եզրափակիչում հայ մարզիկը մրցեց Ռուսաստանի ներկայացուցիչ Բայիր Բատլաևի հետ և զիջեց 5:0 հաշվով:

Ավելի ուշ ոսկե մեդալի համար կմրցի Նարեկ Մանասյանը:

Նախօրեին Հայաստանի հավաքականի կազմում Եվրոպայի գավաթի խաղարկության բրոնզե մեդալակիրներ էին դարձել Ռաֆայել Հարությունյանը, Ռուսլան Ասլիկյանը և Բարեղամ Հարությունյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել