«Էլարդ»-ի փորձագետներին առաջիկայում կկանչենք հարցաքննության. Գրիգորյան |shantnews.am|
11:57 - 30 հոկտեմբերի, 2019

«Էլարդ»-ի փորձագետներին առաջիկայում կկանչենք հարցաքննության. Գրիգորյան |shantnews.am|

shantnews.am: Ձեռք են բերվել մի շարք տվյալներ, որոնցով պահանջվում է քննություն կատարել նոր ուղղությամբ: ԱԺ միջանցքներում՝ լրագրողների հետ զրույցում, այսպես արտահայտվեց ՀՀ ՔԿ նախագահ Հայկ Գրիգորյանը՝ խոսելով Ամուլսարի հանքավայրի փորձաքննության մասին:

«Պետք է հասկանանք՝ ինչո՞ւ ժամանակին չի ստուգվել կամ արդյո՞ք պատշաճ են ստուգվել ՇՄԱԳ-ում տեղ գտած տվյալները: Կարծում եմ, որ «Էլարդ»-ի փորձագետներին իրենց տված եզրակացության շուրջ հարցաքննելու կարիք կա պարզաբանումների համար: Առաջիկայում կկանչենք հարցաքննության եզրակացության շուրջ»,- ասաց Գրիգորյանը:

Նա նշեց, որ փորձաքննություն նշանակելուց հետո պահանջել են բոլոր հնարավոր փաստաթղթերը, որոնք կարող են նշանակություն ունենալ փորձաքննության համար: Դրանք տրամադրվել են Բնապահպանության նախարարության կողմից:

«Երբ վարչապետը նախարարությանը հանձնարարեց էլ ավելի խորը ուսումնասիրել, թե արդյոք պետք է նոր ՇՄԱԳ, ի հայտ եկան մի շարք փաստաթղթեր, որոնք փորձագետներին չէր տրամադրվել, որոնց առկայության մասին տեղյակ չենք եղել: Դա պայմանավորում է քննության նոր զարգացում: Բայց թաքցնելու խնդիր այստեղ չկա»,- ասաց Գրիգորյանը:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել