2 մլրդ դրամ կհատկացվի ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց հոկտեմբեր ամսվա ֆինանսական աջակցությունը տրամադրելու համար
 |armenpress.am|
12:02 - 19 հոկտեմբերի, 2023

2 մլրդ դրամ կհատկացվի ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց հոկտեմբեր ամսվա ֆինանսական աջակցությունը տրամադրելու համար |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի պետական բյուջեի պահուստային ֆոնդից կհատկացվի 2 մլրդ դրամ՝ 2023 թվականի սեպտեմբերի 19-ից Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 40 հազար անձանց հոկտեմբեր  ամսվա ֆինանսական աջակցությունը տրամադրելու համար:

Կառավարության հերթական նիստին համապատասխան նախագիծը ներկայացրեց  Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը։

«Կառավարությունը 6 ամիս ժամկետով աջակցություն է տրամադրելու, 40 հազար դրամ` ժամանակավոր կացարանում բնակվելու և 10 հազար դրամ` կոմունալ ծառայությունների ծախսերի կատարման համար։ Սույն նախագծով հատկացվելու է հոկտեմբեր ամսվա վճարումները»,- ասաց Մկրտչյանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել