Բաքուն հայտարարել է «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների հանդիպման մասին. Երևանը չի հաստատում |armeniasputnik.am|
18:20 - 19 հոկտեմբերի, 2023

Բաքուն հայտարարել է «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների հանդիպման մասին. Երևանը չի հաստատում |armeniasputnik.am|

armeniasputnik.am: v class="article__block" data-type="text">

Պաշտոնական Երևանը ո՛չ հաստատում, ո՛չ հերքում է Իրանում կայանալիք «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների առաջիկա հանդիպման մասին տեղեկությունը։

Ավելի վաղ ադրբեջանական լրատվամիջոցները, հղում անելով դիվանագիտական աղբյուրներին, հայտնել էին, որ Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի, Թուրքիայի, Ռուսաստանի և Իրանի արտգործնախարարները առաջիկայում կհանդիպեն Թեհրանում։ Նշվում էր, որ հայկական կողմը համաձայնել է։

Sputnik Արմենիային ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնեցին, որ արտգործնախարարի այցերի և հանդիպումների մասին պատշաճ կերպով և ժամանակին տեղեկացնում են։
Նշենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 10-ին Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում հայտարարել էր «3+3» ձևաչափով բանակցություններին մասնակցելու պատրաստակամության մասին։ Համագործակցության այս տարածաշրջանային ձևաչափն առաջարկվել է 44-օրյա պատերազմից հետո։ Դրանից հետո միայն մեկ հանդիպում է կայացել՝ 2021 թվականի վերջին՝ առանց Վրաստանի։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել