Սուրեն Պապիկյանը ֆրանսիացի խորհրդարանականների հետ քննարկել է պաշտպանական համագործակցությանն ու տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր
23:05 - 23 հոկտեմբերի, 2023

Սուրեն Պապիկյանը ֆրանսիացի խորհրդարանականների հետ քննարկել է պաշտպանական համագործակցությանն ու տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր

Ֆրանսիա կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպումներ է ունեցել Ֆրանսիայի Հանրապետության Ազգային ժողովի ազգային պաշտպանության և զինված ուժերի հանձնաժողովի նախագահ Թոմա Գասիյուի և արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ժան-Լուի Բուրլանժի հետ:
 
Քննարկվել են հայ-ֆրանսիական երկկողմ պաշտպանական համագործակցությանն ու տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր: 
 
Պաշտպանության նախարարը շնորհակալություն է հայտնել ֆրանսիացի խորհրդարանականներին՝ համագործակցության զարգացմանն աջակցելու և ազգային ու եվրոպական հարթակներում հայանպաստ գործունեություն ծավալելու համար: 
 
Օրվա ընթացքում նախարար Պապիկյանն այցելել է «Լեզ Էնվալիդ» (Les Invalides) զինհաշմանդամների վերականգնողական և վետերանների աջակցության կենտրոն, ծանոթացել կենտրոնի գործունեությանը


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել