Պենտագոնը հաստատել է Սիրիայում ամերիկյան ռազմաբազայի վրա հարձակման փորձը
 |hetq.am|
12:02 - 24 հոկտեմբերի, 2023

Պենտագոնը հաստատել է Սիրիայում ամերիկյան ռազմաբազայի վրա հարձակման փորձը |hetq.am|

hetq.am: ԱՄՆ պաշտպանության նախարարությունը հաստատել է Սիրիայում ամերիկյան ռազմաբազայի վրա հարձակման փորձի մասին լուրը։ Նման հայտարարությամբ ճեպազրույցի ժամանակ հանդես է եկել Պենտագոնի ներկայացուցիչ գեներալ Փաթրիք Ռայդերը։ 

«Ես կարող եմ հաստատել, որ Սիրիայում Ալ-Թանֆի (ռազմաբազա-խմբ.) վրա անօդաչուներով հարձակման փորձ է եղել»,- հայտարարել է նա։

Պենտագոնի ներկայացուցչի խոսքով՝ խոցվել է հարվածային երկու անօդաչու, որևէ զինվորական չի տուժել։

Ռայդերը նաև հայտարարել է, որ ԱՄՆ ֆիքսում է Սիրիայում և Իրաքում իր ռազմաբազաների ու օբյեկտների ուղղությամբ «հրթիռակոծության ծավալների և անօդաչուների հարձակումների քանակի մեծացում»։ «Մենք կանենք ամեն հնարավորը, որպեսզի ապահովենք մեր ուժերի պաշտպանությունը»,- հավելել է Պենտագոնի ներկայացուցիչը։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել