Հայաստանը տվել է իր համաձայնությունը Կապանում ՌԴ հյուպատոսություն բացելու առաջարկին․ ԱԳ նախարար |1lurer.am|
19:03 - 25 հոկտեմբերի, 2023

Հայաստանը տվել է իր համաձայնությունը Կապանում ՌԴ հյուպատոսություն բացելու առաջարկին․ ԱԳ նախարար |1lurer.am|

1lurer.am: Իսկապես ռուսական կողմը դիմել է Կապանում գլխավոր հյուպատոսություն բացելու համար սահմանված կարգով, և ՀՀ-ն, սահմանված կարգով դիտարկելով բոլոր հնարավոր նրբերանգները, տվել է իր դրական եզրակացությունը, իր համաձայնությունը: ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ անդրադառնալով ՔՊ խմբակցության պատգամավոր Մարինա Ղազարյանի հարցին՝ ասաց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:

«Կդժվարանամ ասել, թե ՌԴ-ն հյուպատոսության բացման որ փուլում է, բայց ցանկացած փուլում համագործակցում են ՀՀ համապատասխան գերատեսչությունների հետ»,- նշեց Միրզոյանը:

Նա ընդգծեց, որ Սյունիքում գլխավոր հյուպատոսություններ բացելու, որևէ կերպ ներկայություն ունենալու հետաքրքրությունը տարբեր երկրների շրջանում այսօր կա: «Իրանն արդեն ունի, Ֆրանսիան է հայտարարել նման մտադրության մասին: Կան էլի երկրներ. խոսակցությունը կա, բայց քանի որ վերջնական պայմանավորվածություններ չկան, չէի ցանկանա բացահայտել»,- ասաց ՀՀ ԱԳ նախարարը:

«Միջազգային ներկայությունը որևէ մարզում կնպաստի տվյալ տարածաշրջանի տնտեսական կյանքի աշխուժացմանը, բայց նաև քաղաքական ուղերձներ է պարունակում»,- նշեց Արարատ Միրզոյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել