ՌԴ-ն ու Իրանը պայմանավորվել են նպաստել Հարավային Կովկասում խաղաղության և անվտանգության ամրապնդմանը
 |1lurer.am|
20:26 - 17 հունվարի, 2025

ՌԴ-ն ու Իրանը պայմանավորվել են նպաստել Հարավային Կովկասում խաղաղության և անվտանգության ամրապնդմանը |1lurer.am|

1lurer.am: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ քննարկվել է իրավիճակը Հարավային Կովկասում, Մերձավոր Արևելքում և Աֆղանստանում:

Պուտինն էլ նշել է, որ Մոսկվան և Թեհրանը շահագրգռված են Հարավային Կովկասում կայունությամբ և խաղաղությամբ։

Իրանի և Ռուսաստանի միջև կնքված համապարփակ ռազմավարական գործընկերության մասին պայմանագրիրը նախատեսում է անվտանգության և պաշտպանության ոլորտում համագործակցության ամրապնդում:

Փաստաթղթի երրորդ հոդվածում նշվում է, որ եթե կողմերից մեկը ենթարկվում է ագրեսիայի, մյուս կողմը չպետք է որևէ օգնություն ցուցաբերի ագրեսորին: 

Ռուսաստանն ու Իրանը պայմանավորվել են նաև հատուկ ծառայությունների համագործակցության մասին՝ երկու երկրների «ազգային անվտանգության ամրապնդման և ընդհանուր սպառնալիքներին հակազդելու նպատակով»:

Կողմերը նաև պայմանավորվել են նպաստել Հարավային Կովկասում, Կասպյան տարածաշրջանում, Կենտրոնական Ասիայում, Մերձավոր Արևելքում խաղաղության և անվտանգության ամրապնդմանը: Նշվում է նաև, որ Մոսկվան ու Թեհրանը պետք է համագործակցեն՝ այդ տարածաշրջաններում «երրորդ պետությունների միջամտությունը և այնտեղ ապակայունացնող ներկայությունը կանխելու նպատակով»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել