factor.am: Թբիլիսին պատրաստ է աշխատել Հայաստանի և Ադրբեջանի հետ Հարավային Կովկասում երկարաժամկետ խաղաղության հասնելու համար։ Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։
«Իմ կառավարության «Խաղաղ հարևանության նախաձեռնության» օգնությամբ մենք պատրաստ ենք աշխատել մեր հարևանների և բարեկամների՝ Հայաստանի և Ադրբեջանի հետ՝ վերջապես երկարաժամկետ խաղաղություն հաստատելու Հարավային Կովկասում»,- ասել է Ղարիբաշվիլին՝ Թբիլիսիում բացելով «Մետաքսի ճանապարհ» միջազգային համաժողովը։
Ղարիբաշվիլին նաև նշել է, որ ուրախ է համաժողովում ողջունել Հայաստանի և Ադրբեջանի վարչապետներ Նիկոլ Փաշինյանին և Ալի Ասադովին։ Նախկինում Ղարիբաշվիլին բազմիցս առաջարկել է Թբիլիսին՝ որպես Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման բանակցությունների հարթակ։
comment.count (0)