tert.am: Հայաստանում ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Ջոշուա Հեքի և ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինի հետ։
Այս մասին ասվում է դիտորդական առաքելության X սոցցանցի միկրոբլոգում հրապարակված հաղորդագրության մեջ։
«Նրանք քննարկել են ԵՄ առաքելության մանդատը և Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանային տարածքներում անվտանգության զարգացումը»,-նշված է հաղորդագրության մեջ:
comment.count (0)