Եվրոպական երկրների ԱԳՆ-ները քննարկել են Կիևին աջակցությունը |factor.am|
22:45 - 12 մայիսի, 2025

Եվրոպական երկրների ԱԳՆ-ները քննարկել են Կիևին աջակցությունը |factor.am|

factor.am: Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի, Լեհաստանի և Իսպանիայի արտաքին գործերի նախարարներն ու  ԵՄ ներկայացուցիչը Լոնդոնում կայացած հանդիպման ժամանակ քննարկել են՝ ինչպես հետագայում աջակցել Ուկրաինային Ռուսաստանի դեմ պայքարում։ Այս մասին ասվում է տարածված համատեղ հայտարարության մեջ, գրում է France 24-ը։

Այս հանդիպումը տեղի է ունեցել Ֆրանսիայի, Գերմանիայի, Լեհաստանի և Մեծ Բրիտանիայի առաջնորդների՝ շաբաթ օրը Կիև կատարած այցից հետո, որտեղ նրանք երկուշաբթի օրվանից «լիակատար, երկարատև և հուսալի» 30-օրյա զինադադարի կոչ էին արել՝ որպես ուղիղ բանակցություններ սկսելու պայման։

«Մենք քննարկել ենք, թե ինչպես ենք հետագայում ակտիվացնելու եվրոպական ջանքերը՝ Ուկրաինային աջակցելու Ռուսաստանի ագրեսիվ պատերազմի դեմ նրա շարունակական պաշտպանության գործում։ Ուկրաինան պետք է վստահ լինի իր կարողության մեջ՝ մեր աջակցությամբ շարունակելու հաջողությամբ դիմակայել ռուսական ագրեսիային»,- ասվում է «Վայմար+» խմբի համատեղ հայտարարության մեջ։

Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Լամմին էլ Լոնդոնում բանակցությունների ժամանակ կոչ է արել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին՝ «լուրջ վերաբերվել» Ուկրաինայում խաղաղությանը և աջակցել արագ հրադադարի կոչերին։

«Ժամանակն է, որ Վլադիմիր Պուտինը լուրջ վերաբերվի Եվրոպայում խաղաղությանը, հրադադարին և բանակցություններին»,- ասել է Լամմին։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել