Զինվորական ապահովագրության հիմնադրամից գումար ստացած ԼՂ զոհված զինծառայողների ընտանիքները, որոնց բանկային հաշվին այդ գումարները դեռ կան, նույնպես կստանան 50 հազար դրամ աջակցությունը |1lurer.am|
16:48 - 27 հոկտեմբերի, 2023

Զինվորական ապահովագրության հիմնադրամից գումար ստացած ԼՂ զոհված զինծառայողների ընտանիքները, որոնց բանկային հաշվին այդ գումարները դեռ կան, նույնպես կստանան 50 հազար դրամ աջակցությունը |1lurer.am|

1lurer.am: 100-հազարական դրամների գործընթացը մոտենում է ավարտին, այսօր ևս 3000 անձի կփոխանցվի գումարը: Այդ մասին ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը՝ հիշեցնելով, որ Կառավարության՝ հոկտեմբերի 26-ի նիստին ընդունված որոշման համաձայն՝ 100-հազարական դրամի շահառու կդառնան նաև մինչև սեպտեմբերի 19-ը Կարմիր խաչի միջոցով Հայաստան բուժման կամ ուսման նպատակով տեղափոխվածներն ու նրանց ուղեկցողները:

Ինչ վերաբերում է նոյեմբերին և դեկտեմբերին առաջնային սպառողական ծախսերի համար տրամադրվելիք 50-հազարական դրամ աջակցությանը, որի շահառու չէին դառնալու բանկային հաշվին բավարար չափով միջոցներ ունեցողները (գումարի չափը դեռ չի որոշվել - խմբ.), ապա այդ մասով լինելու են որոշ բացառություններ:

«Օրինակ կարող եմ բերել զոհվածների ընտանիքներին, որոնք Զինվորական ապահովագրության հիմնադրամից ստացել են այդ միանվագ գումարները, և դեռևս պահպանում են իրենց հաշիվները, այս ընտանիքներն անպայմանորեն կլինեն բացառությունների շարքում»,- ասաց նա:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել