ՀՀ դեսպանը Շվեդիայի ԱԳ նախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը
21:26 - 27 հոկտեմբերի, 2023

ՀՀ դեսպանը Շվեդիայի ԱԳ նախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Շվեդիայի արտաքին գործերի նախարար Թոբիաս Բիլստրյոմը հոկտեմբերի 26-ին ընդունել է Հայաստանի դեսպան Աննա Աղաջանյանին։ Այս մասին հայտնում է Շվեդիայում ՀՀ դեսպանությունը։

Նախարար Բիլստյոմը վերահաստատել է Շվեդիայի շարունական աջակցությունը Հայաստանին։ Քննարկվել են տարածաշրջանային զարգացումները, Հայաստան-Շվեդիա երկկողմ օրակարգի ընդլայնման հեռանկարները և ԵՄ շրջանակներում համագործացության խորացմանն առնչվող հարցեր։

Դեսպանը նախարար Բիլստյոմին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել