Կարմիր խաչն օգնություն է տրամադրում Լեռնային Ղարաբաղում մնացած հայերին. Մարտին Շուպ |armeniasputnik.am|
12:33 - 31 հոկտեմբերի, 2023

Կարմիր խաչն օգնություն է տրամադրում Լեռնային Ղարաբաղում մնացած հայերին. Մարտին Շուպ |armeniasputnik.am|

armeniasputnik.am: Կարմիր խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ) մարդասիրական օգնություն է տրամադրում այն մարդկանց, որոնք մնացել են հայաբնակ Լեռնային Ղարաբաղում այն բանից հետո, երբ այն անցել է Ադրբեջանի վերահսկողության տակ։ Նրանցից ոմանք օգնության կարիք ունեն իրենց հիմնական կարիքները բավարարելու համար։ Տեղեկությունը ՌԻԱ Նովոստիին հայտնել է ԿԽՄԿ օպերատիվ բաժնի տնօրեն Մարտին Շուպը:

 
«Այսօր փոքր թվով մարդիկ մնում են իրենց տներում` կա՛մ այն պատճառով, որ որոշել են մնալ այնտեղ, կա՛մ չեն կարող ինքնուրույն հեռանալ, գուցե այն պատճառով, որ նրանք տարեցներ են կամ հաշմանդամություն ունեցող անձինք և օգնության կարիք ունեն: Նրանցից ոմանք բժշկական օգնության կարիք ունեն, ոմանք էլ` սննդի և ջրի։ Մենք փորձում ենք հնարավորինս աջակցել նրանց, ովքեր իսկապես օգնության կարիք ունեն, լինի դա ջուր, դեղորայք տրամադրելը կամ աջակցություն ցուցաբերելը, որ նրանք կարողանան կապվել իրենց հարազատների հետ կամ բժշկական տրանսպորտ ստանալ», - ասել է Շուպը:
Հարցին, թե արդյոք ԿԽՄԿ-ն այդ իմաստով համագործակցում է Ադրբեջանի իշխանության հետ, նա պատասխանել է, որ կազմակերպությունը համագործակցում է բոլոր համապատասխան մարմինների հետ, որ կարողանա օգնել բոլոր կարիքավորներին այնտեղ, որտեղ աշխատում է:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել