tert.am: ՀՀ է եկել 1,8 միլիոն զբոսաշրջիկ, յուրաքանչյուրը ՀՀ-ում ծախսում է 1200 դոլար:
Այս մասին ասաց Հայաստանի էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2024 թ. պետական բյուջեի մասին օրենքի նախագծի նախնական քննարկումներում:
«2024-ին սկսում ենք զբոսաշրջային ենթակառուցվածքների զարգացման նոր ծրագիր, որի ներքո պլանավորում ենք կառավարության ծրագրում նշված 20 զբոսաշրջային կլաստերների զարգացման ծրագիրը»,- ասաց Քերոբյանը:
Նա հավելեց, որ առաջին 9 ամիսների դրությամբ Հայաստան է եկել 1 մլն 850 հազար զբոսաշրջիկ:
«Մենք Հայաստանի սահմանային կետերում իրականացնում ենք անընդհատ ուսումնասիրություն:
Նախնական տվյալներով՝ մեկ զբոսաշրջիկը Հայաստանում այժմ ծախսում է մոտ 1200 դոլար, ինչպես նաև, տնտեսական վերլուծությունների կենտրոնի ուսումնասիրություններով կամ հաշվարկներով 1 զբոսաշրջիկից Հայաստանի բյուջե է մտնում մոտ 44 հազար դրամ, այսինքն ներգնա զբոսաշրջությունից ՀՀ–ի բյուջե մտնում է մոտ 100 միլիարդ դրամ,- ասաց Քերոբյանը»:
comment.count (0)