azatutyun.am: ԵՄ դիտորդական առաքելությունը Եղեգնաձորում նոր գրասենյակ բացեց՝ տեղեկացնելով՝ պարեկների թիվն այս պահին հասնում է 1000-ի, դիտորդներինը՝ 100-ի։
Ընդգծելով, որ այս տարածաշրջանն արժանի է տևական խաղաղության և կայունության՝ առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը հույս հայտնեց, որ միասին կկարողանան նպաստել այդ նպատակի իրականացմանը։
«Ազատության» հարցին ի պատասխան Ռիտերը տեղեկացրեց, որ ԵՄ առաքելությանը միացել է Կանադան և որ ընդլայնման հարցը կքննարկվի Բրյուսելում մինչև տարեվերջ։
comment.count (0)