«Խաղաղության խաչմերուկի» համար նախատեսվող անվտանգություն ապահովող ԱԱԾ ստորաբաժանումն արդեն ստեղծված է․ Նիկոլ Փաշինյան |tert.am|
12:51 - 02 նոյեմբերի, 2023

«Խաղաղության խաչմերուկի» համար նախատեսվող անվտանգություն ապահովող ԱԱԾ ստորաբաժանումն արդեն ստեղծված է․ Նիկոլ Փաշինյան |tert.am|

tert.am: Կառավարության նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ «Խաղաղության խաչմերուկ» նախագծի համար նախատեսվող անվտանգություն ապահովող ԱԱԾ ստորաբաժանումն արդեն ստեղծված է։

«Բոլորովին վերջերս մենք ներկայացրեցիքն մեր «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, որի ներկայացման շրջանակներում ես տեղեկացրի, որ նախատեսում ենք ԱԱԾ կազմում ստեղծել ստորաբաժանում, որի գործառույթներից մեկը պետք է լինի Հայաստանով անցնող տարածաշրջանային և միջազգային կոմունիկացիաների, այն է՝ ճանապարհների, երկաթգծերի, գազամուղերի, մալուխների, էլեկտրահաղորդման գծերի, ինչպես նաև այս կոմունիկացիաներով ապրանքների, բեռների, տրանսպորտային միջոցների և մարդկանց անցման անվտանգությունն ապահովելը։ 

Ուզում եմ տեղեկացնել, որ այդ ստորաբաժանումը արդեն ստեղծված է։ Իհարկե, նախկինում այդ ուղղությաբ որոշակի նախապատրաստական աշխատանքներ իրականացրել էինք, որովհետև դա կար մեր պլաններում։ Այսօր արդեն կարող ենք արձանագրել, որ ստորաբաժանումը արդեն ձևավորված է, շոշափելի մասով համալրված է ու երեկնվանից սկսել է իրա աշխատանքները»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել