Արցախում գործունեություն ծավալած շինարարական ընկերություններին ՀՀ-ում գործունեության դաշտ տրամադրելու ուղղությամբ աշխատանքներ են ընթանում |pastinfo.am|
13:15 - 02 նոյեմբերի, 2023

Արցախում գործունեություն ծավալած շինարարական ընկերություններին ՀՀ-ում գործունեության դաշտ տրամադրելու ուղղությամբ աշխատանքներ են ընթանում |pastinfo.am|

pastinfo.am: Արցախի հանրապետությունում գործունեություն ծավալած շինարարական ընկերությունները կկարողանան 1 անձից գնմամբ ՀՀ-ում մասնակցել տենդերների։ Այդ մասին Կառավարության նիստում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։

Նրա խոսքով՝ Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին պետք է օգնել աշխատանքի տեղավորվել։

«Օրինակ` նրանք կարող են ներգրավվել ՀՀ-ում ընթացող մեծածավալ շինարարական աշխատանքներում։ Բազմաթիվ մրցույթներ են եղել, բայց մասնակիցներ չեն եղել, քանի որ ծանրաբեռնված են։ Պրոցեսին կարող է նպաստել նաև այն, որ ԼՂ-ի շինարարական ընկերություններին հնարավորություն տանք մեկ անձից գնում կատարելով՝ ստանձնել այդ աշխատանքները»,– նշեց Փաշինյանը։

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն էլ ավելացրեց, թե այդ ուղղությամբ աշխատանքներ տարվում են, սակայն այս պահին իրաբանական կարգավորումների հարցեր կան` կապված ՀՀ-ում համապատասխան ընկերությունների լիցենզավորման հետ․ դրանից հետո միայն կկարողանան լուծումներ գտնել։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել