ԱԱԾ-ի կազմում նոր ստորաբաժանում է ստեղծվել, որը կապահովի Հայաստանով անցնող միջազգային կոմունիկացիաների անվտանգությունը
 |armenpress.am|
17:10 - 02 նոյեմբերի, 2023

ԱԱԾ-ի կազմում նոր ստորաբաժանում է ստեղծվել, որը կապահովի Հայաստանով անցնող միջազգային կոմունիկացիաների անվտանգությունը |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության կազմում ստեղծվել է ստորաբաժանում, որի գործառույթը Հայաստանով անցնող տարածաշրջանային և միջազգային կոմունիկացիաների, ինչպես նաև դրանցով ապրանքների, տրանսպորտային միջոցների և մարդկանց անցման անվտանգությունն ապահովելն է։

Այս մասին կառավարության նոյեմբերի 2-ի հերթական նիստում տեղեկացրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Բոլորովին վերջերս ներկայացրել ենք «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, որի շրջանակներում նախատեսվում է Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության կազմում ստեղծել  ստորաբաժանում, որի գործառույթներից մեկը  պիտի լինի Հայաստանով անցնող տարածաշրջանային և միջազգային կոմունիկացիաների՝ ճանապարհների, երկաթգծերի, գազամուղների, մալուխների, էլեկտրահաղորդակցության գծերի, ինչպես նաև այս կոմունիկացիաներով ապրանքների, բեռների տրանսպորտային միջոցների և մարդկանց անցման անվտանգությունն ապահովելը։ Ուզում եմ տեղեկացնել, որ այդ ստորաբաժանումն արդեն իսկ ստեղծված է։ Իհարկե, այդ ուղղությամբ մենք որոշակի նախապատրաստական աշխատանքներ իրականացրել էինք, որովհետև մեր պլաններում դա կար։ Այսօր արդեն կարող ենք արձանագրել, որ ստորաբաժանումն արդեն ձևավորված է, բավականին շոշափելի մասով համալրված է»,-մանրամասնել է վարչապետը՝ հավելելով, որ  ԱԱԾ նոր ստորաբաժանումն  արդեն գործնականում երեկվանից սկսել է իր աշխատանքները։  


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել