Ողջունում ենք լրագրողներին, ովքեր լուսաբանում են Հայաստանի և Հարավային Կովկասի հետ կապված ճշմարտությունը. ԱԳՆ խոսնակ
 |armenpress.am|
20:55 - 02 նոյեմբերի, 2023

Ողջունում ենք լրագրողներին, ովքեր լուսաբանում են Հայաստանի և Հարավային Կովկասի հետ կապված ճշմարտությունը. ԱԳՆ խոսնակ |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը Լրագրողների դեմ ուղղված հանցագործությունների անպատժելիության դադարեցման միջազգային օրվա առիթով ողջունել է Հայաստանի և Հարավային Կովկասի հետ կապված ճշմարտությունը լուսաբանող մասնագետներին:

Այս մասին «Թվիթեր»-ի իր էջում գրել է ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը:

«Լրագրողների դեմ ուղղված հանցագործությունների անպատժելիության դադարեցման միջազգային օրը մենք ողջունում ենք այն մասնագետներին, ովքեր կանգնած են արդարության կողքին և լուսաբանում են Հայաստանի և Հարավային Կովկասի հետ կապված ճշմարտությունը։ Մենք հիշում ենք նրանց, ովքեր ձայն են տվել պատերազմի, շրջափակման թակարդում գտնվող և բռնի տեղահանված Լեռնային Ղարաբաղի ժողովրդին»,-գրել է ԱԳՆ խոսնակը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել