Իրանը և Ռուսաստանը սկսել են Բուշերի ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շինարարությունը |armenpress.am|
12:38 - 10 նոյեմբերի, 2019

Իրանը և Ռուսաստանը սկսել են Բուշերի ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շինարարությունը |armenpress.am|

armenpress.am: Ռուսաստանցի մասնագետների մասնակցությամբ Իրանում նոյեմբերի 10-ին սկսվել է Բուշերի ատոմային էլեկտրակայանի երկրորդ էներգաբլոկի շինարարությունը։  Այդ մասին տեղեկացրել է Իրանի Mehr գործակալությունը։


Շինարարության մեկնարկը հանդիսավոր պայմաններում տվել են Իրանի փոխնախագահ, Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Ալի Աքբար Սալեհին և «Ռոսատոմ» պետական կորպորացիայի գլխավոր տնօրենի տեղակալ Ալեքսանդր Լոկշինը։

 

Բուշերի ԱԷԿ-ի շինարարությունը համարվում է խոշորագույն ռուս-իրանական նախագիծը։ 2014-ի նոյեմբերին Իրանը և Ռուսաստանն ստորագրել են Բուշերի ԱԷԿ-ի երկրորդ և երրորդ էներգաբլոկները («Բուշեր-2» նախագիծ) կառուցելու պայմանագիր։ Նախագիծն սկսելու արարողությունը կայացել է 2016-ի սեպտեմբերի 10-ին։ Նշված բլոկներում աշխատելու են ռուսաստանյան ВВЭР-1000 տիպի ռեակտորային կայանքներ։ Երկու բլոկների գումարային հզորությունը 2,1 հազար ՄՎտ է։ Սպասվում է, որ «Բուշեր-2»-ի իրագործումը կտևի 10 տարի։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել