Նեպալում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով առնվազն 140 մարդ է զոհվել
 |1lurer.am|
13:46 - 04 նոյեմբերի, 2023

Նեպալում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով առնվազն 140 մարդ է զոհվել |1lurer.am|

1lurer.am: Հնդկաստանի և Նեպալի սահմանին 6,0 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել: Նեպալում առնվազն 140 մարդ է մահացել, տասնյակ մարդիկ վիրավորվել են:

Կան անհետ կորածներ, որոնողափրկարարական աշխատանքները բարդանում են, քանի որ լեռնային մի շարք շրջանների հետ հաղորդակցությունը խաթարվել է:

Արևմտյան լրատվամիջոցները գրում են, որ ըստ ականատեսների՝ Նյու Դելիում և Հնդկաստանի այլ քաղաքներում ևս ուժեղ ցնցումներ են եղել։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել