Քըլըչդարօղլուն կրկին պարտվեց. Թուրքիայում ընդդիմադիր կուսակցության նոր առաջնորդ են ընտրել
 |armeniasputnik.am|
11:59 - 05 նոյեմբերի, 2023

Քըլըչդարօղլուն կրկին պարտվեց. Թուրքիայում ընդդիմադիր կուսակցության նոր առաջնորդ են ընտրել |armeniasputnik.am|

armeniasputnik.am: Թուրքիայի Ժողովրդահանրապետական կուսակցության նոր նախագահ է դարձել Օզգյուր Օզելը։ Այդ պաշտոնում նա փոխարինել է կուսակցության երկարամյա առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուին։

Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Թուրքիայի հիմնական ընդդիմադիր ուժի՝ քեմալական CHP-ի ղեկավարը 13 տարվա ընթացքում առաջին անգամ է փոխվել։

Քեմալական կուսակցության նախագահի ընտրություններն անցել են երկու փուլով։

Այս պաշտոնի ամենահավանական թեկնածուներից մեկը՝ Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն, չի մասնակցել ընտրություններին, այլ աջակցել է Օզելին:

Քըլըչդարօղլուն արդեն մեկնաբանել է իր պարտությունը։

«Մեր պատվիրակների որոշմամբ հրաժեշտ եմ տալիս նախագահի պաշտոնին։ Շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր մինչ այժմ աջակցել են մեր պայքարին», - ասել է քաղաքական գործիչը։

Նա շնորհավորել է Օզելին հաղթանակի կապակցությամբ։

Նշենք, որ Քըլըչդարօղլուի հանդեպ դժգոհությունը վաղուց էր հասունացել, սակայն CHP-ի առաջնորդի փոփոխության անհրաժեշտության մասին խոսակցություններն ակտիվացել էին այս տարվա մայիսին տեղի ունեցած համահանրապետական՝ խորհրդարանական ու նախագահական ընտրություններում թուրքական ընդդիմության պարտությունից հետո:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել