factor.am: Ստամբուլի Դոլմաբահչե պալատում մեկնարկել է Ուկրաինայի, Թուրքիայի և ԱՄՆ-ի ներկայացուցիչների հանդիպումը, փոխանցում է TRT Haber-ը։
Հանդիպումը գլխավորում է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը։
Միացյալ Նահանգները ներկայացնում են պետքարտուղար Մարկո Ռուբիոն, Թուրքիայում ԱՄՆ դեսպան Թոմ Բարաքը և Ուկրաինայի հարցերով նախագահի հատուկ բանագնաց Քիթ Քելլոգը։
Ուկրաինական պատվիրակության կազմում են նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակը, արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիհան և պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովը։
Հիշեցնենք, որ նույն վայրում կայանալիք Թուրքիա-Ռուսաստան-Ուկրաինա եռակողմ հանդիպումը նախատեսված է տեղի ժամանակով 12:30-ին։
comment.count (0)