Աղոթում ենք Նեպալի ժողովրդի համար. ՀՀ ԱԳՆ-ն ցավակցել է երկրաշարժի հետևանքով զոհերի համար |armeniasputnik.am|
12:59 - 05 նոյեմբերի, 2023

Աղոթում ենք Նեպալի ժողովրդի համար. ՀՀ ԱԳՆ-ն ցավակցել է երկրաշարժի հետևանքով զոհերի համար |armeniasputnik.am|

armeniasputnik.am: ՀՀ արտաքին գործերի նախարարությունը ցավակցել է Նեպալին` տեղի ունեցած աղետալի երկրաշարժի կապակցությամբ։ Ցավակցագիրը հրապարկված է ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության «X»–ի պաշտոնական էջում։

«Խորապես վշտացած ենք Նեպալում տեղի ունեցած աղետալի երկրաշարժի լուրից, որը մարդկանց մահվան պատճառ դարձավ և մարդկային տառապանքներ պատճառեց»,– նշված է հաղորդագրության մեջ:

Հայ ժողովուրդն աղոթում է Նեպալի ժողովրդի համար, որ նրանք կարողանան հաղթահարել բնական աղետի պատճառած ավերածությունները:

Նշենք, որ Հնդկաստանի և Նեպալի սահմանին նոյեմբերի 4-ին 6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել: Ստորգետնյա ցնցումները զգացվել են Նյու Դելիում, Կատմանդուում և այլուր։ ՌԻԱ Նովոստիի վերջին տեղեկություններով Նեպալի հյուսիս–արևմուտքում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով 157 մարդ է զոհվել, ավելի քան 160 մարդ տուժել։ Որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։ Դրանց իրականացմանը խանգարում է տեղանքի լեռնային ռելիեֆը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել