Պուտինը 2024 թվականի ընտրություններին մասնակցելու հայտարարություն դեռ չի արել․ Պեսկով
 |armeniasputnik.am|
15:01 - 06 նոյեմբերի, 2023

Պուտինը 2024 թվականի ընտրություններին մասնակցելու հայտարարություն դեռ չի արել․ Պեսկով |armeniasputnik.am|

armeniasputnik.am: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը դեռևս որևէ հայտարարություն չի արել 2024 թվականի նախագահական ընտրություններին մասնակցելու որոշման վերաբերյալ: Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Պուտինն այդ մասին որևէ հայտարարություն դեռ չի արել։ Եվ քարոզարշավը դեռ պաշտոնապես չի հայտարարվել»,- ասել է Պեսկովը։

Ավելի վաղ «Reuters» գործակալությունը, հղում անելով իր աղբյուրներին, հայտնել էր, որ Պուտինն իբր արդեն որոշել է մասնակցել 2024 թվականի նախագահական ընտրություններին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել