Պուտինը մասնակցելու է ՀԱՊԿ-ի առաջիկա գագաթաժողովին, Փաշինյանի մասնակցությունը դեռ պարզ չէ |azatutyun.am|
14:53 - 09 նոյեմբերի, 2023

Պուտինը մասնակցելու է ՀԱՊԿ-ի առաջիկա գագաթաժողովին, Փաշինյանի մասնակցությունը դեռ պարզ չէ |azatutyun.am|

azatutyun.am: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր հայտնել է, որ մասնակցելու է նոյեմբերի 23-ին Մինսկում կայանալիք ՀԱՊԿ գագաթաժողովին։

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցության վերաբերյալ որոշում դեռ ընդունված չէ, այսօր ասել է փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը, նշելով, որ ՀԱՊԿ-ից դուրս գալու հարց Հայաստանը այս պահին չի քննարկում։

Վլադիմիր Պուտինն իր առաջիկա հանդիպումների մասին խոսել է Ղազախստանում, ՀԱՊԿ-ի գագաթաժողովից բացի նշելով նաև Սանկտ Պետերբուրգում կայանալիք ԵԱՏՄ գագաթաժողովն ու ԱՊՀ առաջնորդների դեկտեմբերի վերջին անցկացվող ոչ պաշտոնական ավանդական հանդիպումը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել