Գազայի հատվածում 22 հիվանդանոց դադարեցրել է աշխատանքը |panorama.am|
09:40 - 13 նոյեմբերի, 2023

Գազայի հատվածում 22 հիվանդանոց դադարեցրել է աշխատանքը |panorama.am|

panorama.am: v class="html-content">

Իսրայելի հարվածների հետևանքով առնվազն 22 հիվանդանոց դադարեցրել է աշխատանքը Գազայի հատվածում: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, այս մասին հայտնել է անկլավի կառավարության մամուլի ծառայությունը։

«Օկուպացիոն [իսրայելական] բանակը հարվածներ է հասցնում հիվանդանոցներին և սպառնում բժշկական խմբերին, իսրայելական ագրեսիայի հետևանքով շարքից դուրս են եկել 22 հիվանդանոցներ և 49 բժշկական կենտրոններ», - ասվում է հաղորդագրության մեջ, որը հրապարակել Է Գազայի հատվածի կառավարության մամուլի ծառայությունը։

Նշվում է նաև, որ Իսրայելի բանակը գնդակոծել է շտապօգնության 53 մեքենա:

Ընդհանուր առմամբ Գազայի հատվածում, ինչպես ավելի վաղ հայտարարել էր Պաղեստինյան Կարմիր մահիկի ընկերության ներկայացուցիչ Նիբալ Ֆարսախը, գտնվում է 35 հիվանդանոց:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել