Հունաստանի ազգային պաշտպանության գլխավոր շտաբի միջազգային համագործակցության ծրագրի շրջանակներում ս․թ․ նոյեմբերի 6-ից - 10-ը Ատիկայի նահանգի Նեա Պերամոս քաղաքում տեղի են ունեցել հատուկ նշանակության ուժերի՝ Հունաստան – Կիպրոս – Հայաստան եռակողմ ձևաչափով համատեղ վարժանքներ։ Այս մասին ասված է Հունաստանում Հայաստանի դեսպանության ֆեյսբուքյան գրառման մեջ։
«Համատեղ վարժանքները Հունաստան-Կիպրոս-Հայաստան 2023 թվականի Համատեղ Գործողությունների Ծրագրի մի մասն են կազմում, որի նպատակն է՝ նպաստել մասնակից երկրների հատուկ նշանակության ուժերի փոխըմբռնման մակարդակի բարձրացմանը և գիտելիքների փոխանակմանը, ինչպես նաև նրանց գործնական կարողությունների զարգացմանը։
Հունաստանի ԶՈՒ-ը մասնակցել են համատեղ վարժանքներին՝ Հունաստանի ազգային պաշտպանության գլխավոր շտաբի հատուկ պատերազմի հրամանատարության 1 օպերատիվ խմբով` (Special Operations Task Unit – SOTU).
Համատեղ վարժանքների ընթացքում մասնակիցներն իրականացրել են հետևյալ գործողությունները․
• Արագ արձագանքման մարտական կրակ,
• Դիպուկահարության մարտավարություն և մեթոդներ,
• Բնակելի տարածքում մարտի վարման մեթոդներ, մարտավարություն ու ընթացակարգ,
• Փոքր ծավալի վարժանքի պլանավորում ու իրականացում»,- ասված է գրառման մեջ։
comment.count (0)