Մեզ ոչ մի պատերազմ պետք չէ. ինչքան շուտ Հայաստանից պատասխան ստանանք մեր մեկնաբանություններին, այնքան լավ. Ալիև |tert.am|
18:28 - 20 նոյեմբերի, 2023

Մեզ ոչ մի պատերազմ պետք չէ. ինչքան շուտ Հայաստանից պատասխան ստանանք մեր մեկնաբանություններին, այնքան լավ. Ալիև |tert.am|

tert.am: Մենք Հայաստանից սպասում ենք առաջարկի վերաբերյալ մեր մեկնաբանությունների պատասխանին։

Ինչպես փոխանցում են ադրբեջանական լրատվամիջոցները, այս մասին ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ՝ նոյեմբերի 20-ին Բաքվում Իրաքի Հանրապետության Նախագահ Աբդել Լատիֆ Ջամալ Ռաշիդի հետ մամուլի ասուլիսի ժամանակ:

«Մի քանի անգամ մենք փոխանակվել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ առաջարկներով, բայց այժմ մենք սպասում ենք ավելի քան երկու ամիս ՝ սեպտեմբերի 11-ից, որպեսզի Հայաստանի կառավարությունը պատասխան տա մեզ: 

Մեզ ոչ մի պատերազմ պետք չէ: Ֆրանսիայի կառավարության հաղորդագրություններն իրականում պատրանքներ են ստեղծում Հայաստանի իշխանության, և, հնարավոր է, նաև Հայաստանի հասարակական կարծիքի վրա, որ նրանք կարող են ռազմական ագրեսիա սկսել Ադրբեջանի դեմ:

Հայաստանին զինելը, որով Ֆրանսիան այդքան հպարտանում է և հրապարակավ հայտարարում, չի օգնի Հայաստանին, եթե նա որոշի նոր պատերազմ սկսել: Ուստի կարծում եմ, որ որքան շուտ Հայաստանից պատասխան ստանանք մեր մեկնաբանություններին, այնքան լավ»,- ասել է Ալիևը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել