ՀԱՊԿ երկրների հետ մեծ աշխատանք է տարվել ՀՕՊ միասնական համակարգ ստեղծելու համար. Պուտին
 |armeniasputnik.am|
16:08 - 22 նոյեմբերի, 2023

ՀԱՊԿ երկրների հետ մեծ աշխատանք է տարվել ՀՕՊ միասնական համակարգ ստեղծելու համար. Պուտին |armeniasputnik.am|

armeniasputnik.am: Ռուսաստանը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության երկրների հետ մեծ աշխատանք է տարել հակաօդային պաշտպանության միասնական համակարգ ստեղծելու համար։ Ինչպես տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին, այս հայտարարությունն արել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
Կառավարության հետ խորհրդակցության ժամանակ Ռուսաստանի ղեկավարը նշել է, որ ընդհանուր անվտանգության ապահովման հարցեր է քննարկել Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնի հետ, որն այս օրերին Ռուսաստանում է:

«Ցանկանում եմ այսօր հակիրճ անդրադառնալ մի հարցի։ Վաղը Մինսկում ՀԱՊԿ գործընկերների հետ հանդիպում ունենք։ Հարցերից մեկը ՀԱՊԿ երկրների ՀՕՊ միասնական համակարգի ձևավորումն է։ Մենք արդեն մեծ աշխատանք ենք կատարել այս առումով»,– հայտարարել է Պուտինը։

Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 14-ին հայտարարեց, որ չի կարող մասնակցել նոյեմբերի 23-ին Մինսկում կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովին։

Նոյեմբերի 21–ին հայտնի դարձավ, որ ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի, պաշտպանության նախարարների խորհրդի և անվտանգության խորհրդի քարտուղարների կոմիտեի համատեղ նիստին չեն մասնակցելու ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը  և ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։ Մինսկ չի մեկնի նաև ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել