Արայիկ Հարությունյանը և Օլեքսանդր Պավլյուկը քննարկել են ՀՀ-ՎԶԵԲ համագործակցության և տարածաշրջանի անվտանգության հարցեր
20:30 - 22 նոյեմբերի, 2023

Արայիկ Հարությունյանը և Օլեքսանդր Պավլյուկը քննարկել են ՀՀ-ՎԶԵԲ համագործակցության և տարածաշրջանի անվտանգության հարցեր

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) ավագ քաղաքական խորհրդական Օլեքսանդր Պավլյուկին:  

Ինչպես տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, զրուցակիցները քննարկել են Հայաստանի և ՎԶԵԲ-ի միջև համագործակցության ընթացքը և հեռանկարները, ինչպես նաև անդրադարձել տարածաշրջանային քաղաքական և անվտանգային զարգացումներին:  

Ըստ աղբյուրի՝ ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, որը կյանքի կոչվելու դեպքում կապահովի կայուն խաղաղություն տարածաշրջանում։ Այս համատեքստում ընդգծվել է Հայաստանի ինքնիշխանության, իրավազորության, փոխադար­ձության և հավասարության սկզբունքների անխախտելիությունը։ 

Նշվում է, որ Արայիկ Հարությունյանն, անդրադառնալով Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների խնդիրներին, կարևորել է ՎԶԵԲ հնարավոր գործիքակազմերով փախստականների հումանիտար, վաղ վերականգնման ու այլ կարիքների հասցեագրման անհրաժեշտությունը։ 

ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկացմամբ՝ մտքեր են փոխանակվել նաև 2024թ. ՎԶԵԲ-ի տարեկան համաժողովի նախապատրաստական աշխատանքների,  կառավարության ընթացիկ բարեփոխումների շուրջ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել