Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը հանդիպում է ունեցել Հայաստանում Նիդեռլանդների արտակարգ և լիազոր դեսպան Մարիկե Մոնրոյ Վինթերի հետ:
ՀՀ վարչապետի աշխատակազմից հայտնում են, որ զրուցակիցները կարևորել են տարբեր ոլորտներում Հայաստան-Նիդեռլանդներ հարաբերությունների հետևողական զարգացումը, այդ թվում՝ Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներն առաջ մղելու ուղղությամբ:
Այս համատեքստում զրուցակիցներն անդրադարձել են երկկողմ փոխգործակցության օրակարգին վերաբերող հարցերի:
Մտքեր են փոխանակվել նաև Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության, ինչպես նաև տարածաշրջանային նշանակության այլ թեմաների շուրջ:
comment.count (0)