Պուտինը ժամանել է Մինսկ՝ մասնակցելու ՀԱՊԿ գագաթնաժողովին
 |factor.am|
15:52 - 23 նոյեմբերի, 2023

Պուտինը ժամանել է Մինսկ՝ մասնակցելու ՀԱՊԿ գագաթնաժողովին |factor.am|

factor.am: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ժամանել է Մինսկ, որտեղ մասնակցելու է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գագաթնաժողովին, գրում է ՏԱՍՍ-ը։

Նախորդ անգամ Պուտինը Բելառուսի մայրաքաղաք էր ժամանել  11 ամիս առաջ։ Նշվում է, որ խորհրդի նիստը տեղի է ունենալու Միսնկի Անկախության պալատում, որին մասնակցելու են նաև Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի նախագահները։ Հյուրերին ընդունելու է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։

Հավելենք, որ ավելի վաղ հայկական կողմը հայտնել էր, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի մասնակցելու Մինսկում նոյեմբերի 23-ին կայանայիք ՀԱՊԿ գագաթնաժողովին։ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ու ՊՆ ղեկավար Սուրեն Պապիկյանը ևս չեն մասնակցել Մինսկում ՀԱՊԿ միջոցառումներին։

Ըստ Կրեմլի մամուլի ծառայության՝  ՀԱՊԿ խորհրդի նիստի օրակարգում ներառվելու են կազմակերպության անդամների փոխգործակցության հարցերը, այդ թվում՝ հավաքական անվտանգության համակարգի հետագա կատարելագործումը, ինչպես նաև միջազգային և տարածաշրջանային արդի խնդիրները։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել