Տարբերակներից մեկը կարող է լինել վճարված գումարների չափով ՌԴ-ին Հայաստանի ունեցած պարտքից նվազեցումը․ Փաշինյանը՝ վճարած գումարի դիմաց զենք չմատակարերելու մասին
14:22 - 24 նոյեմբերի, 2023

Տարբերակներից մեկը կարող է լինել վճարված գումարների չափով ՌԴ-ին Հայաստանի ունեցած պարտքից նվազեցումը․ Փաշինյանը՝ վճարած գումարի դիմաց զենք չմատակարերելու մասին

Քննարկվում է Ռուսաստանին զենքի գնման համար վճարած միջոցների հաշվին Հայաստանի պարտքի նվազեցման տարբերակը։ Այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` պատասխանելով քաղաքացիների հարցերին։

«Տեղի են ունենում քննարկումներ, թե ինչ մեխանիզմներով այդ խնդիրը լուծել [Հայաստանի վճարած գումարի դիմաց զենք-զինամթերք չմատակարերելու,-խմբ․], օրինակ, տարբերակներից մեկը կարող է լինել վճարված գումարների չափով ՌԴ-ին Հայաստանի ունեցած պարտքից նվազեցումը, որը տարբերակներից մեկն է։

Գիտեք, ՌԴ-ն սպառազինությունների կարիք ունի, եւ այստեղ էլ մենք տրամադրված ենք աշխատանքային, եւ հույս ունեմ, որ այդ քննարկումները կբերեն կոնկրետ արդյունքի»,- ասաց Փաշինյանը։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել