Խովաևն ու Իրանի դեսպանը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման հարցը
 |1lurer.am|
18:55 - 28 նոյեմբերի, 2023

Խովաևն ու Իրանի դեսպանը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման հարցը |1lurer.am|

1lurer.am: Մոսկվայում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին հանդիպել և Ռուսաստանի ԱԳՆ հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևի հետ՝ հայտնել է ISNA գործակալությունը:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման հարցը, մտքեր են փոխանակել տարածաշրջանային խնդիրների լուծմանն ուղղված մեխանիզմների և ընդհանուր նախաձեռնությունների շուրջ։

Նշվում է, որ Ջալալին շեշտել է Իրանի սկզբունքային քաղաքականությունը՝ նպաստելու վստահության ամրապնդմանը և տարածաշրջանային հարաբերությունների բարելավմանը: Նա ընդգծել է «3+3» ձևաչափի, ինչպես նաև Իրանի և Ռուսաստանի համագործակցության կարևորությունը տարածաշրջանում խաղաղության և կայունության ամրապնդման համար։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել