Իսրայելն ազատ է արձակել 30 պաղեստինցի բանտարկյալի ՀԱՄԱՍ-ի կողմից պահվող 10 պատանդի ազատ արձակման դիմաց. Կատարի ԱԳՆ
 |tert.am|
09:29 - 29 նոյեմբերի, 2023

Իսրայելն ազատ է արձակել 30 պաղեստինցի բանտարկյալի ՀԱՄԱՍ-ի կողմից պահվող 10 պատանդի ազատ արձակման դիմաց. Կատարի ԱԳՆ |tert.am|

tert.am: Իսրայելական կողմը պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման հետ Գազայի հատվածում մարդասիրական զինադադարի շուրջ ձեռք բերված համաձայնագրի շրջանակներում երեքշաբթի՝ նոյեմբերի 28-ին ազատ է արձակել 30 պաղեստինցի բանտարկյալի։

Այս մասին X-ի իր միկրոբլոգում հայտնել է Կատարի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մաջիդ բեն Մուհամմեդ ալ Անսարին։

«Մարդասիրական զինադադարի համաձայնագրի հինգերորդ օրը ստանձնած պարտավորությունների կատարման շրջանակներում այսօր 30 պաղեստինցի խաղաղ բնակիչ ազատ կարձակվի Գազայում պահվող 10 իսրայելցի պատանդի ազատ արձակման դիմաց»,- գրել է ալ-Անսարին:

Ինչպես նշել է գերատեսչության ներկայացուցիչը, ազատ արձակված պաղեստինցիների թվում են 15 կին և 15 երեխա ու դեռահաս։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել