Հայաստանում գործող մի շարք գիտական ինստիտուտներ կլուծարվեն կամ կմիավորվեն այլ հիմնարկների |shantnews.am|
11:11 - 06 նոյեմբերի, 2019

Հայաստանում գործող մի շարք գիտական ինստիտուտներ կլուծարվեն կամ կմիավորվեն այլ հիմնարկների |shantnews.am|

shantnews.am: ՀՀ ԿԳՄՍ գիտության պետական կոմիտեն պատրաստվում է Հայաստանում գործող գիտական ինստիտուտները բաժանել չորս կատեգորիայի և ըստ այդմ կազմակերպել դրանց ֆինանսավորումը: Չորրորդ կատեգորիայում հայտնված հաստատությունները կլինեն ոչ արդյունավետ աշխատողները, որոնք կմիավորվեն այլ հիմնարկների կամ կլուծարվեն, իսկ երրորդում հայտնվածներին կտրվի երեք տարի ժամանակ, որպեսզի հասնեն առաջին կամ երկրորդ կատեգորիայում հայտնված ինստիտուտներին:

Իրավիճակը ներկայացվել է ԱԺ-ում «Գիտության ֆինանսավորման հիմնախնդիրները» թեմայով քննարկման ժամանակ: Նիստը վարող Հովհաննես Հովհաննիսյանը հետաքրքրվել է, թե որոշ արտադրության ճյուղեր, որոնք ՀՀ-ում ժամանակին եղել են ու այսօր չկան, դրանց զարգացմանը նպաստած ինստիտուտները հնարավո՞ր է` հայտնվեն չորրորդ կատեգորիայում:

Կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը նշել է, որ այն ինստիտուտների նկատմամբ, որոնք ազգային կարևոր արժեք են ներկայացնում, կլինի այլ մոտեցում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել