aravot.am: Միջազգային իրավունքի մասնագետ Սիրանույշ Սահակյանի կարծիքով, Բաքվում գերեվարման մեջ գտնվող Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների գործերով դատավարությունները 6 ամսից շուտ չեն սկսվի: Նա կարծում է, որ դրանք լինելու են ցուցադրական դատեր, ունենալու են նաեւ բաց հատվածներ, բայց քանի դեռ այլ գերեվարվածների դատերն ավարտված չեն, բարձրաստիճան անձանց գործերը կհետաձգվեն:
Այսօր «Մեդիա կենտրոնում» կայացած քննարկման ժամանակ Սիրանույշ Սահակյանն անդրադարձավ նաեւ գերեվարված հայ անձանց պաշտպանությունը կազմակերպելու գործում միջազգային մասնագետների ներգրավման հնարավորություններին, որոնք խիստ սահմանափակ են Ադրբեջանի օրենսդրության պայմաններում: Բացի այդ, առկա մնացյալ հնարավորություններն այդ երկրում կանխարգելում են: Ամեն դեպքում, նա տեղեկություններ ունի, որ գերեւարված որոշ բարձրաստիճան անձանց պարագայում, միջազգային մասնագետներ ներգրավվելու գործընթաց կա:
Թե ո՞ր անձանց մասին է խոսքը, բանախոսը ձեռնպահ մնաց բացահայտել:
Հիշեցնենք, որ Ռուբեն Վարդանյանի ընտանիքն էր հայտարարել՝ նրա պաշտպանությունը կազմակերպելու գործում միջազգային փաստաբանների ներգրավման ուղղությամբ տարվող աշխատանքի մասին:
comment.count (0)