Հայաստանի Հանրային ռադիոյի շենքի 4-րդ հարկում գտնվող ստուդիաներից մեկում դեկտեմբերի 4-ին՝ ժամը 12:30-ի սահմաններում, հրդեհ է բռնկվել: Ինչպես տեղեկանում ենք Հանրային ռադիոյի «Ֆեյսբուք»-ի էջում տեղ գտած հրապարակումից, հրդեհի պահին ստուդիայում աշխատակիցներ չեն եղել:
Փրկարար ծառայության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ալեք Մանուկյան փողոցի շենքերից մեկի տանիքից ծուխ է նկատվում: Դեպքի վայր են մեկնել Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 13:00-ին, մարվել՝ 13:36-ին:
comment.count (0)