Փակման հարց հիմա չի քննարկվում, ամեն ինչ կախված է կոնսուլտացիաների ավարտից. ԲՏԱ նախարարը՝ ռուսական ալիքների մասին |news.am|
14:26 - 07 դեկտեմբերի, 2023

Փակման հարց հիմա չի քննարկվում, ամեն ինչ կախված է կոնսուլտացիաների ավարտից. ԲՏԱ նախարարը՝ ռուսական ալիքների մասին |news.am|

news.am: Բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ ռուսական հեռուստաալիքների հետ կապված խնդրին։

«Պետք է հանդիպենք ռուսական կողմի հետ, կոնսուլտացիաներ անցկացնենք: Օրը, ժամը դեռ հստակեցրած չի։ Լրացուցիչ կհրապարակենք։ 

Խախտումները բոլորն արձանագրված են, այստեղ տեղում, որ հանդիպենք, ավելի առարկայական, բովանդակային կխոսենք։ Փակման հարց հիմա չի քննարկվում, ամեն ինչ կախված է կոնսուլտացիաների ընթացքից։ Հանդիպումը տեղի կունենա այս տարի, Երևանում, այն նախաձեռնել է հայկական կողմը»,-ասաց նախարարը:

Նա հստակեցրեց, որ հանդիպման օրակարգը գոյություն ունեցող պայմանագրի կետերի պահպանումն է:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել