factor.am: Ռուսաստանցի ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին և նրա թիմը ՌԴ քաղաքացիներին կոչ են արել մասնակցել նախագահական ընտրություններին և քվեարկել Վլադիմիր Պուտինի դեմ։ Այս մասին ասվում է Նավալնիի բլոգում արված գրառման մեջ։
«Նախագահական ընտրությունները տեղի կունենան 2024 թվականի մարտի 17-ին։ Այդ օրը կոչ ենք անում բոլորին գնալ ընտրատեղամասեր և քվեարկել Վլադիմիր Պուտինի դեմ։ Դա կարելի է անել ցանկացած այլ թեկնածուի համար վանդակները նշելով»,- ասվում է հայտարարությունում։
Ընդդիմադիր գործչի համախոհները հայտարարել են նաև Պուտինի դեմ արշավ սկսելու մասին։ Նրանք բացել են «Ռուսաստանն առանց Պուտինի» կայքը, որտեղ ասվում է, որ «յուրաքանչյուր ակտիվ քաղաքացի» նախագահական ընտրություններից առաջ 100 օրվա ընթացքում «պետք է դնի մի պարզ նպատակ՝ համոզել առնվազն 10 մարդու՝ դեմ դուրս գալ Պուտինին»։
«Անկասկած, մեզ սպասվում է ընտրական ընթացակարգի պարոդիա։ Իսկ վերջնական արդյունքները, ինչպես միշտ, կկեղծվեն։ Բայց ցանկացած ընտրություն, նույնիսկ ամենակեղծվածը, կասկածի ժամանակ է: Մարդիկ մտածում են, թե ով է իշխանության գլխին և ինչու է նա այնտեղ։
Ռուսական ընդդիմության գերխնդիրը, բոլոր ազնիվ քաղաքացիների խնդիրն այս կասկածներին ամբողջ ուժով պատասխանելն է։ Բացատրեք, որ 24 տարի իշխանության ղեկին գտնվող 71-ամյա Պուտինը այլևս 6 տարի չպետք է մնա։ Նա կվնասի Ռուսաստանին։ Նա պետք է հեռանա»,- ասվում է Նավալնիի բլոգում հրապարակված հայտարարությունում։
comment.count (0)