Ալեքսեյ Նավալնի

Ռուս փաստաբան, ընդդիմադիր քաղաքական գործիչ, քաղաքական և ֆինանսական ակտիվիստ։ Երկրորդ տեղ է զբաղեցրել Մոսկվայի քաղաքագլուխի ընտրություններում (2013)՝ զիջելով անկուսակցական և Միասնական Ռուսաստանի կողմից պաշտպանվող Սերգեյ Սոբյանինին։ 2000-2007 թվականներին եղել է Յաբլոկո կուսակցության անդամ, 2013 թվականին հիմնադրել է Ռուսաստանի Առաջադիմական կուսակցությունը և կուսակցության ներկայիս նախագահն է։
Պաշտոնական փաստաթղթեր, որոնք հաստատում են՝ Նավալնին թունավորվել է բանտում․ The Insider

Պաշտոնական փաստաթղթեր, որոնք հաստատում են՝ Նավալնին թունավորվել է բանտում․ The Insider

The Insider լրատվական գործակալությունը հայտնում է, որ իրեն հասանելի են դարձել հարյուրավոր պաշտոնական փաստաթղթեր, որոնց բովանդակությունը ցույց է տալիս, որ ռուսական իշխանությունները հետևողականորեն հեռացրել են այն ախտանիշների ցանկը, որոնք ուներ Նավալնին և որոնք հաստատում էին, որ նա թունավորվել է։ Լրատվամիջոցի տրամադրության տակ գտնվող ֆայլերի հավաքածուն պարունակում է փաստաթղթի երկու տարբերակ, որը ստորագրել է ռուս քննիչ Ալեքսանդր Վարապաևը։ Որոշման նախնական տարբերակը նկարագրում է Նավալնիի ախտանիշները․ որովայնի շրջանում սուր ցավ, փսխում, ցնցումներ և գիտակցության կորուստ։  Ըստ բժշկական փորձագետների՝ Վարապաևի նկարագրած ախտանիշները համապատասխանում են թունավորման ախտանիշներին: Այնուամենայնիվ, նույն որոշման ավելի ուշ (և վերջնական) տարբերակում որովայնի ցավի, փսխման և ցնցումների մասին բոլոր հիշատակումները հանվել են։ The Insider-ը ձեռք է բերել ևս մեկ փաստաթուղթ Նավալնիի մահվան վայրից՝ «առգրավված առարկաների» ցանկը, որում ներառված են եղել «փսխման նմուշները» և այն, որ դրանք ներկայացվել են փորձաքննության։ Սակայն ո՛չ փորձաքննության փաստը, ո՛չ էլ Նավալնիի փսխումը երբևէ պաշտոնապես չի հաղորդվել։
20:02 - 29 սեպտեմբերի, 2024
Նավալնու այրին և Զելենսկու կինը մերժել են Կոնգրեսում Բայդենի ելույթին ներկա լինելու հրավերը
 |azatutyun.am|

Նավալնու այրին և Զելենսկու կինը մերժել են Կոնգրեսում Բայդենի ելույթին ներկա լինելու հրավերը |azatutyun.am|

azatutyun.am: Ռուս ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնու այրին՝ Յուլիան և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու կինը՝ Օլենան, մերժել են Սպիտակ տան հրավերը՝ ներկա լինելու Կոնգրեսում, ուր վաղը ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կներկայացնի ամենամյա ուղերձը երկրում ու աշխարհում տիրող իրավիճակի մասին, հաղորդում են The Washington Post-ը և "Украинская правда"-ն: Ըստ այդ աղբյուրների՝ Նավալնայան և Զելենսկայան հրավիրվել էին ԱՄՆ առաջին տիկնոջ կողմից և պետք է յուրահատուկ կերպով մարմնավորեին պայքարը Ռուսաստանի նախագահի դեմ։ The Washington Post-ը գրում է, թե այս հրավերը բացասաբար է ընդունվել Կիևում․ շատերն են հիշեցնում՝ թեև Նավալնին դատապարտել էր Պուտինի պատերազմը, բայց մինչ այդ նաև դեմ էր արտահայտվել Ղրիմը Ուկրաինային վերադարձնելուն։ Բացի այդ, Ուկրաինայի վերնախավը փորձում է հավասարակշռություն պահել և չընկալվել որպես Բայդենի աջակից՝ նոյեմբերին Միացյալ Նահանգներում կայանալիք նախագահական ընտրություններին ընդառաջ։Ուստի Կիևից BBC-ին փոխանցել են, թե հրավերը վերջերս են ստացել, իսկ մինչ այդ առաջին տիկնոջ գրաֆիկում գրանցվել են այլ միջոցառումներ, այդ թվում՝ մանկատան երեխաների այց։ Երկու տիկնայք, ըստ The Washington Post-ի, պետք է նստեին կողք-կողքի։ Յուլիա Նավալնայայի խոսնակը հաստատել է, որ նա ստացել է Սպիտակ տան հրավերը, բայց, ըստ Կիրա Յարմիշի, ստիպված է եղել հրաժարվել, քանի ամուսնու մահվանից հետո վերականգնման կարիք ունի։
21:36 - 06 մարտի, 2024
Նավալնին մահացել է բնական պատճառներով. Նավալնու ներայացուցիչ
 |1lurer.am|

Նավալնին մահացել է բնական պատճառներով. Նավալնու ներայացուցիչ |1lurer.am|

1lurer.am: «Բևեռային գայլ» գաղութում փետրվարի 16-ին մահացած ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին, բժշկական եզրակացության համաձայն, մահացել է բնական պատճառներով՝ հայտնել է Նավալնու ներկայացուցիչ Կիրա Յարմիշը: Քաղաքական գործչի մայրն էլ տեղեկացրել է, որ իրեն ցույց են տվել որդու մարմինը, սակայն պահանջել են գաղտնի հուղարկավորություն կազմակերպել՝ Ռուսաստանի քննչական կոմիտեի պայմաններով: Նրա խոսքով ՝ իշխանությունները պայմաններ են դրել, թե որտեղ, երբ և ինչպես պետք է հուղարկավորվի Նավալնին։ «Քննիչները պնդում են, որ մահվան պատճառը հայտնի է, նրանք ունեն բոլոր բժշկական և իրավական փաստաթղթերը։ Ըստ օրենքի, նրանք պետք է անմիջապես ինձ տային Ալեքսեյի մարմինը, բայց մինչ այժմ դա չեն արել: Փոխարենը նրանք շանտաժի են ենթարկում ինձ և պայմաններ դնում, թե որտեղ, երբ և ինչպես պետք է հուղարկավորվի Ալեքսեյը, — ասել է Լյուդմիլա Նավալնայան։ Քաղաքական գործչի մոր խոսքով ՝ քննիչները ցանկանում են գաղտնի թաղել Նավալնիին եւ սպառնում են նրան, եթե նա չհամաձայնի դրան։
21:01 - 22 փետրվարի, 2024
Չսխալվեք, Պուտինն է պատասխանատու Նավալնու մահվան համար. Բայդեն
 |azatutyun.am|

Չսխալվեք, Պուտինն է պատասխանատու Նավալնու մահվան համար. Բայդեն |azatutyun.am|

azatutyun.am: ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը միացել է արևմտյան առաջնորդներին և դատապարտել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին՝ ասելով, որ նա է պատասխանատու բանտարկված Ալեքսեյ Նավալնու մահվան համար։ «Նրա մահվան մասին հաղորդագրությունները, եթե դրանք համապատասխանում են իրականությանը, իսկ ես հիմք չունեմ չհավատալու, Ռուսաստանի իշխանություններն իրենց վարկածը կպատմեն: Չսխալվեք... Պուտինն է պատասխանատու Նավալնու մահվան համար»,- ասել է Բայդենը: Բայդենը հրաժարվել է «սպանություն» որակել Նավալնու մահը՝ նշելով, որ Սպիտակ տունը դեռ հստակ չգիտի, թե ինչ է տեղի ունեցել։ Նա չմանրամասնելով հավելել է, որ դիտարկում է պատասխան քայլերի մի շարք տարբերակներ: ԱՄՆ նախագահը Նավալնուն անվանել է լիդեր, որը «խիզախորեն պայքարել է կոռուպցիայի, բռնության և այն բոլոր վատ երևույթների դեմ, որոնք հատուկ են Պուտինի ռեժիմին»: Նա Նավալնուն նկարագրել է որպես քաղաքական գործչի, որն ուներ այն, ինչ Պուտինը չունի՝ համարձակություն, սկզբունքայնություն, որը երազել է կերտել Ռուսաստան, որտեղ բոլորը հավասար կլինեն օրենքի առաջ: «Նավալնին հավատում էր այդ Ռուսաստանին: Նա գիտեր, որ սա այն գործն է, որի համար արժե պայքարել և կյանքը զոհաբերել»,- ասել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը: Նրա խոսքով ողբերգությունը ստիպում է հիշել, թե ինչ է հիմա վճռվում Ուկրաինայում, և հորդորել է ԱՄՆ Ներկայացուցիչների տան անդամներին ընդունել Կիևին 61 միլիարդ դոլարի օգնություն տրամադրելու օրինագիծը:
13:34 - 17 փետրվարի, 2024
Նավալնայան հայտարարել է՝ ամուսնու մահվան հաստատման դեպքում Պուտինը պետք է պատասխանատվություն կրի
 |azatutyun.am|

Նավալնայան հայտարարել է՝ ամուսնու մահվան հաստատման դեպքում Պուտինը պետք է պատասխանատվություն կրի |azatutyun.am|

azatutyun.am: Ռուս ընդդիմադիր առաջնորդ Ալեքսեյ Նավալնիի կինը՝ Յուլիա Նավալնայան, Մյունխենի անվտանգության համաժողովում հանդես է եկել հայտարարությամբ և պնդել՝ ամուսնու մահվան լուրը հաստատվելու դեպքում պետք է Պուտինը պատասխանատվություն կրի։ Նավալնայան ելույթի սկզբում նախ նշել է, որ Նավալնիի հետ տեղի ունեցածի մասին հայտնի է միայն ռուսաստանյան պաշտոնական աղբյուրներից, ինչին հավատալը, նրա խոսքով, շատ դժվար է։ «Բայց, եթե ճիշտ է, ես ցանկանում եմ, որ Պուտինը, նրա շրջապատը, պուտինյան ընկերները, նրա կառավարությունը իմանան՝ մեր երկրի իմ ընտանիքի, իմ ամուսնու հետ տեղի ունեցածի համար պատասխանատվություն են կրելու։ Եվ այդ օրը շուտով գալու է։ Եվ ես ցանկանում եմ կոչ անել միջազգային հանրությանը, որ համախմբվեն ու հաղթեն այդ չարին», - ասել է նա։
19:01 - 16 փետրվարի, 2024
Համաշխարհային առաջնորդներն արձագանքում են Նավալնիի մահվան լուրին
 |azatutyun.am|

Համաշխարհային առաջնորդներն արձագանքում են Նավալնիի մահվան լուրին |azatutyun.am|

azatutyun.am: Համաշխարհային առաջնորդներն արձագանքում են ռուս ընդդիմադիր առաջնորդ Ալեքսեյ Նավալնիի մահվան լուրին: Վաշինգտոնը մտադիր է ռուս ընդդիմադիր գործչի հետ տեղի ունեցածը քննարկել դաշնակից երկրների հետ, այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը առանց հավելյալ մանրամասների։ Ամերիկյան դիվանագիտության ղեկավարն ընդգծել է՝ Նավալնիի մահը խոսում է Պուտինի համակարգի «թուլության ու նեխածության» մասին: «ԵՄ-ն այս ողբերգական մահվան միակ պատասխանատուն համարում է ռուսական ռեժիմին»,- X-ում գրել է Եվրամիության Խորհրդի նախագահ Շառլ Միշելը։ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հայտարարել է՝ ցնցված է ռուս քաղաքական գործչի հետ տեղի ունեցածից: «Սա վկայում է այն մասին, թե ինչպես է փոխվել Ռուսաստանը։ Ցավոք սրտի, այս գործընթացը վաղուց է սկսվել, այն վաղուց է հեռացել ժողովրդավարությունից», - նշել է Շոլցը։ «Լինելով ռուսաստանյան ժողովրդավարության ամենավառ պաշտպանը՝ Ալեքսեյ Նավալնին իր ողջ կյանքի ընթացքում ցուցաբերել է անհավանական քաջություն», - հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակը։ «Կրեմլի կողմից սպանված», - պնդել է Լատվիայի նախագահ Էդգար Ռինկևիչը։ «Ինչ էլ մտածեք Ալեքսեյ Նավալնիի՝ որպես քաղաքական գործչի մասին, քիչ առաջ նա դաժանաբար սպանվել է Կրեմլի կողմից։ Դա փաստ է, և սա այն ամենն է, ինչ պետք է իմանալ ներկայիս ռուսաստանյան ռեժիմի իրական էության մասին», - գրել է Լատվիայի առաջնորդը։ Ռուսաստանը պետք է պատասխանի լրջագույն հարցերի, հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը՝ պահանջելով պարզել 47-ամյա քաղաքական գործչի մահվան բոլոր հանգամանքները։ «ՆԱՏՕ-ի երկրների ղեկավարների ակնթարթային արձագանքը Նավալնիի մահվանը՝ Ռուսաստանի հասցեին ուղղակի մեղադրանքների տեսքով, ինքնաբացահայտում է։ Դեռևս դատաբժշկական փորձաքննություն չկա, բայց Արևմուտքի եզրակացություններն արդեն պատրաստ են», - հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
18:52 - 16 փետրվարի, 2024
Նավալնին ռուսներին կոչ է արել մասնակցել նախագահական ընտրություններին և քվեարկել Պուտինի դեմ

 |factor.am|

Նավալնին ռուսներին կոչ է արել մասնակցել նախագահական ընտրություններին և քվեարկել Պուտինի դեմ |factor.am|

factor.am: Ռուսաստանցի ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին և նրա թիմը ՌԴ քաղաքացիներին կոչ են արել մասնակցել նախագահական ընտրություններին և քվեարկել Վլադիմիր Պուտինի դեմ։ Այս մասին ասվում է Նավալնիի բլոգում արված գրառման մեջ։ «Նախագահական ընտրությունները տեղի կունենան 2024 թվականի մարտի 17-ին։ Այդ օրը կոչ ենք անում բոլորին գնալ ընտրատեղամասեր և քվեարկել Վլադիմիր Պուտինի դեմ։ Դա կարելի է անել ցանկացած այլ թեկնածուի համար վանդակները նշելով»,- ասվում է հայտարարությունում։ Ընդդիմադիր գործչի համախոհները հայտարարել են նաև Պուտինի դեմ արշավ սկսելու մասին։ Նրանք բացել են «Ռուսաստանն առանց Պուտինի» կայքը, որտեղ ասվում է, որ «յուրաքանչյուր ակտիվ քաղաքացի» նախագահական ընտրություններից առաջ 100 օրվա ընթացքում «պետք է դնի մի պարզ նպատակ՝ համոզել առնվազն 10 մարդու՝ դեմ դուրս գալ Պուտինին»։ «Անկասկած, մեզ սպասվում է ընտրական ընթացակարգի պարոդիա։ Իսկ վերջնական արդյունքները, ինչպես միշտ, կկեղծվեն։ Բայց ցանկացած ընտրություն, նույնիսկ ամենակեղծվածը, կասկածի ժամանակ է: Մարդիկ մտածում են, թե ով է իշխանության գլխին և ինչու է նա այնտեղ։ Ռուսական ընդդիմության գերխնդիրը, բոլոր ազնիվ քաղաքացիների խնդիրն այս կասկածներին ամբողջ ուժով պատասխանելն է։ Բացատրեք, որ 24 տարի իշխանության ղեկին գտնվող 71-ամյա Պուտինը այլևս 6 տարի չպետք է մնա։ Նա կվնասի Ռուսաստանին։ Նա պետք է հեռանա»,- ասվում է Նավալնիի բլոգում հրապարակված հայտարարությունում։
18:10 - 07 դեկտեմբերի, 2023
Մոսկովյան դատարանն անփոփոխ թողեց Նավալնիի 9 տարի ազատազրկման դատավճիռը |azatutyun.am|

Մոսկովյան դատարանն անփոփոխ թողեց Նավալնիի 9 տարի ազատազրկման դատավճիռը |azatutyun.am|

azatutyun.am: Մոսկովյան դատարանն անփոփոխ թողեց Ալեքսեյ Նավալնիի՝ ֆինանսական մեքենայության և դատավորին վիրավորելու գործով վճիռը, որով ընդդիմադիր առաջնորդը 9 տարվա ազատազրկման է դատապարտվել խիստ ռեժիմի գաղութում և 1,2 միլիոն ռուբլի տուգանքի։ Ռուսաստանյան իրավապահների համաձայն՝ Նավալնին վիրավորել է վետերան Իգնատ Արտեմենկոյի թոռանը և դատավոր Վերա Ակիմովային, 2017 թվականի նախագահական ընտրարշավի համար հանգանակություններ է հավաքել՝ նախապես իմանալով, որ իր դեմ հարուցված քրեական գործերի պատճառով չի կարող նախագահ դառնալ։ Կրեմլի կոշտ քննադատը ձերբակալվել է 2021 թվականի հունվարին Գերմանիայից Ռուսաստան վերադառնալուց անմիջապես հետո։ Գերմանիայում նա բուժվում էր «Նովիչոկ» տեսակի քիմիական նյութով թունավորումից հետո: Նավալնին իր դեմ մահափորձի մեջ մեղադրում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին և Անվտանգության դաշնային ծառայության աշխատակիցներին:
15:37 - 24 մայիսի, 2022
Նավալնուն թունավորած անձինք հետապնդել են նաև Բորիս Նեմցովին․ The Insider-ի, Bellingcat-ի և BBC-ի հետաքննությունը

Նավալնուն թունավորած անձինք հետապնդել են նաև Բորիս Նեմցովին․ The Insider-ի, Bellingcat-ի և BBC-ի հետաքննությունը

 Լուսանկարում Բորիս Նեմցովն է Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության (ԱԴԾ) ներկայացուցիչները «մարդասպանների նույն խմբի», «որը թունավորել է» ընդդիմադիր գործիչներ Ալեքսեյ Նավալնուն, Վլադիմիր Կարա-Մուրզային և գրող Դմիտրի Բիկովին, անընդհատ հետապնդել են ռուս քաղաքական գործիչ Բորիս Նեմցովին նրա կյանքի վերջին ամիսներին, ասված է The Insider-ի, Bellingcat-ի և BBC-ի ռուսական ծառայության համատեղ հետաքննությունում։ The Insider-ում հրապարակված հետաքննական հոդվածը ներկայացնում ենք հակիրճ․ «Քաղաքական գործչի հետապնդումը մեկնարկը տրվել է այն բանից անմիջապես հետո, երբ նա սկսել է ակտիվորեն լոբբինգ անել Վլադիմիր Պուտինի ընկերների դեմ պատժամիջոցների ընդլայնումը, և դադարել է փետրվարի 21-ին՝ այն բանից մի քանի օր առաջ, երբ քաղաքական գործչին սպանել են Կրեմլի պատերի մոտ։ Ընդ որում, [Նեմցովի] վերջին ուղևորության ժամանակ ԱԴԾ աշխատակիցները դադարել են հետևել նրան։ Սպանությունից երկու օր առաջ նրանք կենտրոնացել են հակապուտինյան պատժամիջոցների մյուս լոբբիստի՝ Վլադիմիր Կարա-Մուրզայի վրա, որին հետագայում երկու անգամ թունավորել են։ Նեմցովի սպանության գործով պաշտոնական հետաքննությունը հիմնվում էր ԱԴԾ Քրեագիտության ինստիտուտի փորձաքննության վրա, որի հետ անմիջական կապ է ունեցել Նեմցովին հետապնդողներից մեկը։ Նեմցովին հետապնդել է ԱԴԾ նվազագույնը երեք աշխատակից՝ Վալերի Սուխարյովը, Դմիտրի Սուխինինն ու Ալեքսեյ Կրիվոշչոկովը (Սուխարյովն ավելի ուշ ներառվել է ԱԴԾ աշխատակիցների խմբում, որը թունավորել է Կարա-Մուրզային, Դմիտրի Բիկովին և Ալեքսեյ Նավալնուն, իսկ Կրիվոշչոկովը մասնակցել է գոնե Նավալնու թունավորմանը)։ Հետապնդումները տևել են 2014թ․-ի մայիսից մինչև 2015թ․-ի փետրվար։ [ԱԴԾ աշխատակիցները Նեմցովին] սկսել են հետապնդել 2014թ․-ի մայիսի 19–21-ը։ Հենց այդ փուլում Բորիս Նեմցովն ու Վլադիմիր Կարա-Մուրզա կրտսերն ԱՄՆ-ում ակտիվորեն լոբբինգ էին անում Պուտինի մերձավոր շրջապատի դեմ պատժամիջոցների սահմանումը։ 2014թ․-ի հունվարի վերջին Նեմցովը հանդիպել էր ամերիկացի հանրապետական սենատորներ Ջոն Մակքեյնի և Ռոն Ջոնսոնի հետ և նրանց փոխանցել 13 անուն՝ պատժամիջոցային ցանկում ընդգրկելու համար։ Մարտի 20-ին ԱՄՆ-ն հրապարակել էր պատժամիջոցների համալրված ցանկը։ Դրանից երկու ամիս անց մենք տեսնում ենք, թե ինչպես են ԱԴԾ մարդասպանները սկսում հետևել Նեմցովին»։ BBC-ի ռուսական ծառայությունը հայտնում է, որ Բորիս Նեմցովի մասին այս հետաքննության եզրակացությունները մեկնաբանելու խնդրանքին ի պատասխան՝ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ասել է․ «Այդ ամենը ոչ մի կապ չունի և չի կարող որևէ կապ ունենալ ռուսական կառավարության հետ։ Այս ամենը նման է հերթական ստահոդ լուրի»։ Իսկ ԱԴԾ-ն չի պատասխանել պարբերականի հարցերին։ Բորիս Նեմցովը սպանվել է մեջքին արձակված չորս կրակոցների հետևանքով 2015թ․-ի փետրվարի 27-ին։ Մի քանի օր անց իշխանությունը ձերբակալել է Չեչնիայի հինգ բնակչի։ Դատաքննությունը կենտրոնացած է եղել սպանության կատարողների և կազմակերպիչների վրա ու ավարտվել է 2017թ․-ի հուլիսին։ Սպանությունն իրականացրած հինգ անձ դատապարտվել է 11-20 տարվա ազատազրկման։ Ենթադրյալ կազմակերպիչը միջազգային հետախուզման մեջ է։ Բորիս Նեմցովի ընտանիքի ներկայացուցիչները համաձայն չեն հետաքննության եզրակացությունների հետ։ Սպանությունը պատվիրողի մասին հարցը դեռ բաց է։ 2020թ․-ի սկզբին Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Նեմցովի սպանության պատվիրատուները հայտնաբերվել են, սակայն նրանց անունները չեն հրապարակվել»,- գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։   Նորա Վանյան
09:50 - 29 մարտի, 2022