armeniasputnik.am: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը 2024 թվականի նախագահական ընտրություններին մասնակցելու համաձայնություն է տվել։ Լրագրողներին այս մասին հայտնել են Կրեմլում երկրի ղեկավարի հետ կայացած հանդիպման մասնակիցները։
«Համապատասխան խնդրանքով Պուտինին դիմել է ԴԺՀ խորհրդարանի խոսնակ Արտյոմ Ժոգան, ՌԴ նախագահը համաձայնություն է տվել»,– պատմել են նրանք:
Նշենք, որ Պուտինի լիազորություններն ավարտվում են հաջորդ տարվա մայիսի 7-ին: Ռուսաստանում հերթական նախագահական ընտրությունները նշանակված են մարտի 17-ին:
comment.count (0)