«Ֆրանսիան շարունակում է աջակցություն տրամադրել Հայաստանին և հայ ժողովրդին։ Խորհրդարանը նոյեմբերի 30-ին հավանություն է տվել Հայաստանին և Լեռնային Ղարաբաղի փախստականներին հրատապ կարգով 15 մլն եվրոն հատկացնելուն»,– ասված է հաղորդագրությունում։
Այդպիսով, օգնության չափը, որը Ֆրանսիան տրամադրել է Հայաստանին, կազմում է 27,5 մլն եվրո։
Ինչպես հայտնել են Ֆրանսիայի ԱԳՆ–ից, դա կարող է օգնել ուժեղացնել Կարմիր խաչի միջազգային կազմակերպության, Հայկական Կարմիր խաչի ընկերության և ՄԱԿ–ի գործակալությունների աշխատանքը։
comment.count (0)