Հայտարարության մեջ ասվում է, որ ԱՄԷ ԱԳՆ-ն բարձր է գնահատում երկու երկրների միջև համաձայնեցված վստահության ամրապնդման միջոցները և հույս հայտնում, որ այս նախաձեռնությունը կնպաստի կայունության և խաղաղության ամրապնդման ուղղությամբ ձեռնարկվող քայլերին։
Այդ թվում՝ Հայաստանի և Ադրբեջանի, ինչպես նաև ողջ կովկասյան տարածաշրջանում ժողովուրդների հետագա զարգացմանը։
«ԱՄԷ-ն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնեցված բոլոր միջոցառումներին, որոնք ամրապնդում են անվտանգությունն ու խաղաղությունը տարածաշրջանային և միջազգային մակարդակներում և նպաստում կայուն կարգավորմանը, որը երկու երկրների միջև կառուցողական համագործակցության նոր շրջան է նախաձեռնում»,– ասված է հաղորդագրությունում:
ԱՄԷ-ն ընդգծում է համագործակցության և երկխոսության կարևորությունը` տարաձայնությունները խաղաղ ճանապարհով լուծելու հարցում:
comment.count (0)