Բաքվի դատարանի որոշմամբ՝ մի խումբ անձինք կալանավորվել են ահաբեկչության գործի շրջանակներում
 |azatutyun.am|
15:03 - 12 մայիսի, 2025

Բաքվի դատարանի որոշմամբ՝ մի խումբ անձինք կալանավորվել են ահաբեկչության գործի շրջանակներում |azatutyun.am|

azatutyun.am: Բաքվի Սաբայլի շրջանային դատարանը մի խումբ անձանց կալանավորելու որոշում է կայացրել, որոնք միջազգային հետախուզման մեջ էին Ադրբեջանի Պետական անվտանգության ծառայության կողմից քննվող ահաբեկչության գործի շրջանակներում։ Այս մասին հայտնում է ադրբեջանական «Թրենդ» լրատվական գործակալությունը։

Ըստ լրատվամիջոցի՝ կասկածյալները ձերբակալվել օտարերկրյա պետությունների տարածքում իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում և հանձնվել են Ադրբեջան։

Թե որ երկրների մասին է խոսքը, չի նշվում։ Չի հաղորդվում նաև, թե ինչ գործով են անցնում ձերբակալվածները և քանի անձի մասին է խոսքը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել