Վերին Լարս տանող ճանապարհը երկկողմանի փակ է բեռնատարների համար |armeniasputnik.am|
10:15 - 12 դեկտեմբերի, 2023

Վերին Լարս տանող ճանապարհը երկկողմանի փակ է բեռնատարների համար |armeniasputnik.am|

armeniasputnik.am: Վերին Լարսի անցակետ տանող ճանապարհը երկկողմանի փակ է բեռնատարների համար։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց ՌԴ-ում ՀՀ դեսպանության մաքսային կցորդ Վահան Հակոբյանը։

«Միջազգային նշանակության Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում ձյան և մերկասառույցի պատճառով Խաչի լեռնանցքը երկու ուղղություններով ամբողջությամբ փակ է բեռնատար տրանսպորտի համար»,– ասաց նա։

Հակոբյանի խոսքով` թեթև մարդատար տրանսպորտի համար ճանապարհը դեռևս բաց է:

Միաժամանակ ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսեթիայի գլխավոր վարչությունը հայտնում է, որ Վրաստանում եղանակի վատթարացման պատճառով արգելվել է բեռնատարների տեղաշարժը Վլադիկավկազ-Լարս հատվածում՝ Ռուսաստանից դուրս գալու ուղղությամբ։ Ըստ հաղորդագրության` արգելքը գործում է ժամը 06:45-ից և կպահպանվի այնքան ժամանակ, մինչև հատուկ կարգադրություն լինի։

Հիշեցնենք` Ռազմավիրական ճանապարհը Հայաստանը Ռուսաստանին կապող միակ ցամաքային ուղին է։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել