«Բանակում չծառայելու համար այսօր հետախուզման մեջ է գտնվում ավելի քան 10 հազար քաղաքացի»․ ԱԺ-ն քննարկում է Հայկ Սարգսյանի նախագիծը
 |aravot.am|
13:26 - 12 դեկտեմբերի, 2023

«Բանակում չծառայելու համար այսօր հետախուզման մեջ է գտնվում ավելի քան 10 հազար քաղաքացի»․ ԱԺ-ն քննարկում է Հայկ Սարգսյանի նախագիծը |aravot.am|

aravot.am: ԱԺ արտահերթ նստաշրջանում քննարկվում է ՔՊ խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի հեղինակած «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին նախագիծը։ Հայկ Սարգսյանն ասաց, որ իր նախագծով ակնկալվում է հետեւյալ խնդիրները լուծել։

«Գործող կարգավորումներով՝ 27 տարին լրացած եւ պարտադիր զինվորական ծառայությունից խուսափած քաղաքացիները ենթակա են դատապարտման։ Նրանք որեւէ տարբերակով չեն կարող ազատվել քրեական հետապնդումից, մեծ ցանկության դեպքում անգամ չեն կարող ծառայել, քանի որ համարվում են զինվորական ծառայության սահմանային տարիքն անցած։ Նախագծով առաջարկում եմ 27 տարին լրացած եւ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիներին տալ հնարավորություն՝ ազատվել քրեական պատասխանատվությունից՝ առաջին՝ երկու տարի ծառայելով, երկրորդ՝ մեկ տարի ծառայելով եւ պետական բյուջե վճարելով 2․5 մլն դրամ, երրորդ՝ վեց մասի ծառայելով ու վճարելով 5 մլն դրամ, չորրորդ՝ մեկ ամիս ծառայելով՝ վճարելով 10 մլն դրամ, հինգերորդ՝ վճարելով 15 մլն դրամ»,- ասաց նա։

Հայկ Սարգսյանը նշեց, որ նախկինում հետեւյալ կարգավորումներն են եղել։ 2004-2019 թվականը գործել է «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայությունից խուսափած քաղաքացիների մասին օրենքը, որը հնարավորություն էր տալիս պարտադիր զինվորական ծառայությունից խուսափած քաղաքացիներին վճարել 200 հազար դրամ ամեն բացակայած զորակոչի համար եւ ազատվել պատասխանատվությունից։ Առավելագույնը 3,6 մլն դրամ վճարելով՝ սույն խմբի քաղաքացիները ազատվում էին քրեական պատասխանատվությունից։

Այս օրենքից օգտվել է 10 000 քաղաքացի։ 2021 թվականին, երբ երկու տարի որեւէ կարգավորում չկար, Ազգային ժողովն ընդունեց «Համաներման մասին» օրենք, որից օգտվեցին 1360 քաղաքացիների՝ չվճարելով որեւէ դրամ եւ չծառայելով՝ ազատվեցին քրեական պատասխանատվությունից։ Եթե այն ժամանակ համաներման փոխարեն ընդունվեին իմ կողմից առաջարկված կարգավորումները, ապա կունենայինք ավելի քան 10 մլրդ դրամ հավելյալ մուտքեր պետական բյուջե եւ 1000-ից ավելի զինծառայողներ մեր Զինված ուժերում։ Բանակում չծառայելու համար այսօր հետախուզման մեջ են գտնվում ավելի քան 10 000 քաղաքացիներ, որոնցից շուրջ 5000-ը 27 տարին լրացած են։ Ցանկության դեպքում անգամ չեն կարող ծառայել։ Ես չեմ ցանկանում, որպեսզի մենք երբեւէ նորից անենք համաներում՝ այս անձանց պատասխանատվությունից ազատելու համար։ Բայց նաեւ չեմ ցանկանում 5000 քաղաքացիներին դատապարտել 5 տարվա ազատազրկման, քանի որ դրանից մեր երկիրը ոչ միայն չի շահի, այլեւ մենք նրանց հայտնաբերելու, դատապարտելու եւ կալանքի մեջ պահելու համար մեծ գումարներ կծախսենք»,- ասաց Հայկ Սարգսյանը։

Ըստ նրա՝ եթե 27 տարին լրացած քաղաքացուն չընձեռվի այս հնարավորությունը, ապա գործող կարգավորումներով նրանք չեն վերադառնա հայրենիք մինչեւ նրանց 37 տարին լրանալը։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել